tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը մտադիր է սեպտեմբերի 11-ին այցելել Իրաք` պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ անցկացնելու նպատակով։
Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։
Սա Փեզեշքիանի առաջին արտասահմանյան այցն է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում։
Օգոստոսի վերջին Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղը հայտնել էր, որ Իրանի նախագահը ծրագրում է այցելել Իրաք՝ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ-Սուդանիի հրավերով։
Նա տեղեկացրել էր, որ փոխըմբռնման հուշագրերը, որոնք պետք է ստորագրեին երկու երկրների նախագահները հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի ծրագրված այցի ընթացքում, կստորագրվեն Փեզեշքիանի՝ Իրաք կատարելիք այցի ընթացքում։
comment.count (0)