Թեհրանը վերստին հայտարարում է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության
 |azatutyun.am|
15:09 - 09 սեպտեմբերի, 2024

Թեհրանը վերստին հայտարարում է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության, այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին լրագրողների հետ զրույցում։

«Իրանն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում, և մենք ողջունում ենք տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում: Այդ շրջանակը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»,- ասել է իրանցի դիվանագետը։

«Մենք նաև հստակորեն մեր անհամաձայնությունն ենք հայտնում միջազգային սահմանների փոփոխությանը», - Իրանի պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Նասեր Քանանին։

Այս հայտարարությունից մի քանի օր առաջ էլ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էր ընդգծել՝ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել