Ոստիկանները փորձում են բացել Երևան-Աշտարակ ավտոճանապարհը  |news.am|
12:48 - 10 սեպտեմբերի, 2024

Ոստիկանները փորձում են բացել Երևան-Աշտարակ ավտոճանապարհը |news.am|

news.am: Այս պահին ոստիկանները բանակցում են Քասախ գյուղի բնակիչների հետ, որոնք փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապրհը, և փորձում են բացել ճանապարհը: Բողոքի ակցիա իրականացնողների հետ բանակցելու է եկել նաև Քասախ գյուղի վարչական ղեկավարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քասախ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք մեքենաներով փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը:

Գյուղի բնակիչները բողոքում են, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել