Օվերչուկը ենթակառուցվածքների ապաշրջափակումը դարձյալ կապում է նոյեմբերի 9-ի հայտարարության հետ
 |azatutyun.am|
15:35 - 14 սեպտեմբերի, 2024

Օվերչուկը ենթակառուցվածքների ապաշրջափակումը դարձյալ կապում է նոյեմբերի 9-ի հայտարարության հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պնդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը հնարավոր է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակում։ «Ռուսաստանը պատրաստ է միշտ միանալ այդ գործընթացին և պատրաստ է այստեղ օգնել՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից»,- Հայաստանում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Նա դրական և ակտիվ է գնահատել Հայաստանի դերը ԵԱՏՄ-ում՝ երկրի տնեսական ձեռբերումները պայմանավորելով Մոսկայի գլխավորած այդ կաոռւյցին Հայաստանի անդամակցության հետ։ Օվերչուկը նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները գերազանցել են 8 միլիարդ 400 միլիոն դոլարը, դա գնահատելով որպես «ահռելի պլուս»։

Լոռու մարզի Ախթալա կայարանում կայացած ճեպազրույցում նա «աշխատանքային հերոսություն է» է համարել ռուսաստանցի մասնագետների կողմից անցած գարնան վերջին ջրհեղեղների հետևանքով շարքից դուրս եկած երկաթգծի արագ վերականգնումը։ Նա նշել է, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ընկերությոնը այդ աշխատանքի վրա 2 միլիոն դոլար է ծախսել։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն, ով նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է, երեկ Երևանում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ով հաճախ է հանդես գալիս Հայաստանին մեղադրող հայտարարություններով ու մեկնաբանություններով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել