1lurer.am: Գնահատելով ՄԱԿ-ի ստեղծումը որպես «ակնառու ձեռքբերում»՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խստորեն քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ «անգործունակության» համար, հատկապես աշխարհաքաղաքական նոր միջավայրում: Այդ մասին նա հայտարարել Է՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում:
«Երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր է: Մենք շտապ պետք է սթափվենք: Մեր ընդհանուր կանոնները պետք է հարգվեն: Դա անելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ազատի իրեն վետոյի իրավունքից: Անվտանգության խորհուրդը ներկայացուցչական չէ: Այն բավականաչափ լեգիտիմ չէ: Անվտանգության խորհուրդն ավելի ու ավելի է վերածվում կենդանի դիակի»,- ասել է Շառլ Միշելը։
Նա կարծում է, որ «Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի, այն պետք է ավելի ներառական դառնա»: Շառլ Միշելի համոզմամբ՝ Աֆրիկան և Լատինական Ամերիկան պետք է այնտեղ մշտական տեղեր ունենան, իսկ տարածաշրջանային կազմակերպությունները պետք է ավելի ինտեգրված լինեն ՄԱԿ-ի որոշումների կայացման գործընթացներին, այդ թվում՝ Անվտանգության խորհրդում նրանց համակարգված խորհրդատվական ձայն տրամադրելու միջոցով:
comment.count (0)