armenpress.am: «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանը պատրաստ է դառնալ առանցքային տարանցիկ օղակ ԵԱՏՄ-ի և Իրանի, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը նախ նշեց, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի տնտեսական քաղաքականության անբաժանելի մասն է, որի նպատակն է բարելավել և ամրապնդել Հայաստանի միջազգային դիրքը: «Առևտրատնտեսական կապերի խորացումը կնպաստի ոչ միայն մեր երկրների, այլև տարածաշրջանի երկրների կայուն զարգացմանը: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ամուր տնտեսական հիմք, որը մեր ժողովուրդներին կապահովի ավելի լավ ապագա։
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում մեր երկիրը պատրաստ է դառնալ առանցքային տարանցիկ օղակ Եվրասիական միության և Իրանի, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի միջև»,- ընդգծեց Պապոյանը։
comment.count (0)