Հայ-ադրբեջանական սահմանային սրացումները պատկերող ամենօրյա թարմացվող գործիք
22:06 - 30 սեպտեմբերի, 2024

Հայ-ադրբեջանական սահմանային սրացումները պատկերող ամենօրյա թարմացվող գործիք

Այս գործիքը ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սրացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները՝ ամենօրյա թարմացմամբ։ Տվյալները վերցված են երկու երկրների Պաշտպանության նախարարությունների կայքերի անգլերեն բաժիններում հրապարակված հաղորդագրություններից։ 

Պաշտոնական հաղորդագրությունների վերլուծության արդյունքում եզրահանգել ենք, որ խոշոր էսկալացիաներին հաճախ նախորդում են տեղեկատվական արշավները։ Հետևապես գործիքը հնարավորություն է տալիս կատարել իրական ռազմական գործողությունների վերաբերյալ կանխատեսումներ և արդեն առկա տվյալների հիման վրա վերլուծություններ։ 

 

Ինչպես ենք հաշվել

Լեզվական մոդելի միջոցով ընտրել ենք միայն այն հաղորդագրությունները, որոնք վերաբերում են սահմանային սրացումներին, ինչպիսիք են կրակահերթերը, ռազմական տեխնիկայի կուտակումները, սադրանքները, անօդաչու թռչող սարքերի ներխուժումը, մարտական ​​գործողությունները, հրետակոծությունը, տեխնիկայի ոչնչացումը կամ պարզապես սրացումների մասին մյուս կողմի տարածած լուրերը հերքող հաղորդագրությունները։ 

Այնուհետև զտել ենք միայն այն լուրերը, որոնք ուղիղ նշում են Ադրբեջանը՝ որպես հակառակորդ կամ Արցախի պաշտպանության բանակը՝ որպես Հայաստանի դաշնակից, իսկ Հայաստանի և Արցախի պաշտպանության ուժերը՝ որպես Ադրբեջանի հակառակորդ։ Ընտրված հաղորդագրություններն այնուհետև բաշխել ենք՝ ըստ հրապարակման օրվա, որը թույլ է տվել հստակ պատկեր ստանալ ժամանակի մեջ միտումների մասին։

Ընդհանուր միտումը ցույց է տալիս սրացումների վերաբերյալ հաղորդագրությունների քանակն ըստ օրերի՝ սկսած 2018 թվականի հունվարի 1-ից: Ամիսներն ու տարիները բաշխված են X առանցքում, հաղորդագրությունների քանակը՝ Y առանցքում, իսկ գծապատկերի կետերը արտացոլում են երկու երկրների ՊՆ-ների հաղորդագրությունների թիվը: Գրաֆիկի գծերը ցույց են տալիս սրացումների մասին հրապարակումների միտումները՝ հարթեցված 10 օրվա միջին ցուցանիշով:

 

Հեղինակ՝ Յուրի Ագաֆոնով
Գիտաշխատող, Երևանյան միջազգային կրթության կենտրոն (YCIE), Scrapalyze Lab


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել