Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Հագարին ասել է, որ Իսրայելը կպատասխանի երկրի վրա Իրանի հրթիռային հարձակմանը: Իսրայելական կողմի հաղորդմամբ արձակվել է ավելի քան 400 հրթիռ, զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան։
«Մենք ուժեղացված զգոնության մեջ ենք պաշտպանության և հարձակման հարցում, մենք կպաշտպանենք Իսրայելի քաղաքացիներին: Այս կրակը կունենա հետևանքներ: Մենք ունենք ծրագրեր, և մենք կգործենք մեր ընտրած ժամանակին և մեր ընտրած վայրում», - ասել է խոսնակը:
comment.count (0)