factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Վարշավայում ԵԱՀԿ-ի համաժողովին ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Դաֆնա Ռենդի՝ նախօրեին արված այն հայտարարությունը, որ Վաշինգտոնը շարունակելու է դիտարկել ԼՂ-ում մարդու իրավունքների խախտումները։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, թե այդ հայտարարությունը «զարմացնում է» ու շարունակել Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնել։
«Հետաքրքիր է, որ չնայած ադրբեջանական տարածքների ռազմական օկուպացիայի ժամանակ Հայաստանի կողմից մարդկության դեմ կատարված լայնածավալ հանցագործություններին և ադրբեջանցիների սպանություններին, ամերիկյան կողմը միայն հիմա է անդրադառնում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերացման կարևորությանը։ Շուրջ 30 տարի Հայաստանի այս հանցագործությունները լիովին անտեսվել են Միացյալ Նահանգների կողմից։ Եթե ամերիկյան կողմը ցանկանում է ցուցաբերել անաչառություն և արդար դիրքորոշում, ապա նախ պետք է պահանջի հետաքննել Հայաստանի կողմից կատարված բազմաթիվ հանցագործությունները, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի առաջ։ Հակառակ դեպքում, սա ոչ այլ ինչ է, քան հայկական քարոզչության ազդեցության տակ արված միակողմանի հայտարարություն, որը նպատակ ունի մոլորեցնել միջազգային հանրությանը և շեղել ուշադրությունը հայկական ագրեսիայի ընթացքում հարյուր հազարավոր ադրբեջանցիների հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումից»,-ասել է Հաջիզադեն։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
comment.count (0)