armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Անկեղծորեն շնորհավորում եմ Մարկ Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ապահովելու ավելի անվտանգ և խաղաղ ապագա»,- գրել է Արարատ Միրզոյանը։
Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 1-ից։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Յենս Ստոլտենբերգին, որը դաշինքը ղեկավարում էր 2014 թվականից։
comment.count (0)