Հոկտեմբերի 5-ի ուշ երեկոյից առնվազն ութ հարված է հասցվել Բեյրութի հարավային արվարձաններին, այդ թվում օդանավակայանին, հայտնում է Reuters-ը։ Իսրայելը առաջին անգամ հարվածներ է հասցրել հյուսիսային Տրիպոլի քաղաքին, ասել է Լիբանանի անվտանգության պաշտոնյան։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հոկտեմների 5-ին հայտարարել է, որ Իսրայելը հարավային Լիբանանում իր ցամաքային գործողությունների ընթացքում սպանել է Հըզբոլլահի 440 գրոհայինի և ոչնչացրել խմբավորման 2000 թիրախ։ Հըզբոլլահը չի հրապարակել զոհերի թիվը:
Իսրայելի հարձակումը սպանել է նաև հարյուրավոր հասարակ լիբանանցիների, ասում են լիբանանցի պաշտոնյաները, և 1,2 միլիոն մարդ ստիպված լքել են իրենց տները: Իսրայելի իշխանությունները շաբաթ օրը հայտնել են, որ մինչ այժմ ինը իսրայելցի զինվոր է սպանվել հարավային Լիբանանում։
Իսրայելն ասում է, որ ուժեղացրել է իր հարձակումը Հըզբոլլահի վրա, որպեսզի հնարավորություն տա տասնյակ հազարավոր քաղաքացիների անվտանգ վերադարձը հյուսիսային Իսրայելի տներ, որոնք ռմբակոծվել են խմբավորման կողմից անցյալ հոկտեմբերի 8-ից:
Լուսանկարում՝ Բեյրութի հարավային արվարձաններն են Իսրայելի հարձակումից հետո/ Amr Abdallah Dalsh / Reuters
comment.count (0)