ՌԴ-ն չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ Դմիտրի Պեսկով |armenpress.am|
20:28 - 08 հոկտեմբերի, 2024

ՌԴ-ն չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ Դմիտրի Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Նրանք շարունակում են իրենց երկխոսությունն այսպես թե այնպես ԱՊՀ շրջանակներում։ Բայց մնացածը ՝ երկկողմ հարաբերություններն արդեն մերը չեն, դա նրանց ինքնիշխան իրավասությունն է»,-նշել է Պեսկովը։ 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսություն վարել ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել