Անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով ձերբակալվել է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը․ ՔԿ
14:25 - 10 հոկտեմբերի, 2024

Անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով ձերբակալվել է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը․ ՔԿ

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։

ՔԿ-ից հայտնում են, որ աշխատակիցը ձերբակալվել է անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով։ 

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Անառակաբարո արարքը, որը կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ)։

Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։

Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։

Այլ տեղեկատվություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում»,- նշված է ՔԿ խոսնակի գրառման մեջ։ 

Նշենք նաև, որ դպրոցի աշակերտների ծնողներն ահազանգում են, որ ԱԱԾ գործողությունները ահաբեկել են երեխաներին:

Մարինա Ադուլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր երեխայի ֆիզիկայի դասի ժամանակ ԱԱԾ-ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել և այլն. «Այդ ամենը երեխաների աչքի առաջ, 2 ժամ է՝ չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել»:

Իրավաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտնել է, որ իր տղաները ևս նույն դպրոցում են սովորում. «Տղաներիցս մեկի դասարանցիները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց։ Էրեխեքը խուճապի մեջ սկսել են փախնել-պախկվել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել