Ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականները նվաճել են 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ
Խորվաթիայի Պորեչ քաղաքում կայացած վետերանների Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականները նվաճել են 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:
Չեմպիոններ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշներ Սասուն Ղամբարյանը և Վահրամ Խաչատրյանը, իսկ ազատ ոճային Ազատ Շերոյանը, որը հասել էր եզրափակիչ, վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից՝ դառնալով արծաթե մեդալակիր։
Կիսվել
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
comment.count (0)