azatutyun.am: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ երեկվա հանդիպման ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում ու տարածաշրջանում խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր, X-իր իր էջում գրել է Սիմոնյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ Քուրթուլմուշին է ներկայացրել Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են հետագայում շարունակել իրենց շփումները։
comment.count (0)