Վահագն Խաչատուրյանն ու Կասիմ-Ժոմարտ Տոկայևը ներկա են գտնվել Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը
21:25 - 15 հոկտեմբերի, 2024

Վահագն Խաչատուրյանն ու Կասիմ-Ժոմարտ Տոկայևը ներկա են գտնվել Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը

Աստանայում տեղի ունեցավ Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումների մեկնարկն ազդարարող բացման հանդիսավոր համերգը՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին:

Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կալիբեկ Կուանիշբաևի անվան Ղազախստանի ազգային երաժշտական-դրամատիկական թատրոնում մասնակցել են Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացման արարողությանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան հանդես են եկել ողջույնի խոսքով: Միջոցառման պաշտոնական բացմանը հաջորդել է մշակութային ծրագիր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել