Որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի. Գեղարքունիքի մարզպետը` Սոթքի ոսկու հանքի մասին
 |news.am|
13:28 - 17 հոկտեմբերի, 2024

Որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի. Գեղարքունիքի մարզպետը` Սոթքի ոսկու հանքի մասին |news.am|

news.am: Մարզպետարանը Սոթքի հանքը շահագործող ընկերության հետ հանդիպումներ է ունեցել, արդյունքում այս պահի դրությամբ էլ այնտեղ ավելացնում են աշխատողներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետո զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Հանքը շահագործող կազմակերպության հետ մարզպետարանը մի քանի անգամ հանդիպել է, դրանց արդյունքում որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի։ Այս պահին այնտեղ ավելացնում են աշխատատեղեր»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։

Մայիսի 12-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հայտնել էր, որ Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, բայց որպես պատճառ նշել էր պաշարների սպառումը։

Հանքշահագործող «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունը մայիսի 30-ին պաշտոնապես հայտարարել էր Ադրբեջանի պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բաց հանքի աշխատանքը դադարեցնելու որոշման մասին։

Արդյունքում մի քանի հարյուր աշխատակից կրճատվել էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել