factor.am: Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հավաքի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը։
Նախարարները քննարկել են հետհակամարտային իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև գլոբալ անվտանգության մարտահրավերները։ Բայրամովը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել «հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ հայտարարելով, թե «խաղաղության գործընթացի առջև ծառացած խնդիրներ կան»։
Նա կրկնել է ադրբեջանական թեզերը, թե «անհանգստության աղբյուրը մնում է Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների շարունակումը, ինչպես նաև այն, որ Հայաստանն այդ ուղղությամբ համակարգված աշխատանք տանելու փոխարեն՝ անտեսում է խնդիրը»։
Ավելի մանարամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)