news.am: Մենք շնորհակալ ենք ԵՄ դիտորդների քաղաքացիական առաքելությանը, այն երկրներին, որոնք այդ առաքելությունն այստեղ գործուղել են եւ հույս ունենք, որ առնվազն մինչեւ խաղաղության պայմանագիր կնքելը այդ դիտորդները այստեղ կլինեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հաճախ էր լինում, որ Ադրբեջանը հայտարարում էր, որ հայկական կողմը զորքեր է շարժում կամ պատրաստվում է հարձակումների, այդ եվրոպական դիտորդները գալիս են եւ արձանագրում են, որ այդպես չէ: Հետո կապրենք կտեսնենք, հետո գուցե դրա կարիքը չլինի»,-ասաց նա:
comment.count (0)