Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Վրաստան
20:53 - 28 հոկտեմբերի, 2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Վրաստան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Վրաստան։ Վաղը նախատեսվում է Հունգարիայի վարչապետի պաշտոնական հանդիպումը կառավարության անդամների հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը  հայտարարել էր, որ Հունգարիայի վարչապետը չի ներկայացնում Եվրամիությունը։

Հունգարիայի առաջնորդն առաջինն էր շնորհավորել Վրաստանի իշխող ուժին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ չսպասելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական պաշտոնական արդյունքների հրապարակմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել