Տեղյակ չեմ․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու նախաձեռնության մասին |armenpress.am|
14:54 - 29 հոկտեմբերի, 2024

Տեղյակ չեմ․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու նախաձեռնության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե մի խումբ ՔՊ-ականներ նախաձեռնություն են սկսել իրեն ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցով։ 

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ տեղյակ չէ նման նախաձեռնության մասին։ «Ես այդպիսի տեղեկություն չունեմ։ Ընդ որում, պետք է այդ լուրի աղբյուրը գտնել»,- հայտարարեց Քոչարյանը։ 

Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մի խումբ ՔՊ-ականների նախաձեռնության մասին ավելի վաղ գրել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել