tert.am: Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոնտինյիի կողմից արված մի շարք դիտարկումների։
«Այն, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին, ով չի պահպանել դիվանագիտական վարվելակարգի տարրական կանոնները, ավելի շատ կենտրոնացած է Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի վրա, քան հայ-ֆրանսիական հարաբերությունների, առաջին հերթին Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանք է։
Ադրբեջանի տարածքում օկուպացիային և անջատողականությանը վերջ դրած միջոցառումների բացասական գնահատականը, Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին կեղծ հղումները, «անավարտ խաղաղության» մասին Հայաստանի գաղափարներին աջակցող հայտարարությունները և մի շարք այլ զավեշտալի մոտեցումներ առաջին հերթին, ցույց են տալիս, թե ինչպես է ֆրանսիական կողմը խեղաթյուրում իրողությունները և շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։
Ֆրանսիայի պահվածքն ու սադրանքները, որոնք ուղղված են տարածաշրջանում էսկալացիայի շարունակմանը, ապացուցել են այս երկրի կողմից իրականացվող մտադրությունների և քաղաքականության իրական բնույթը և՛ հակամարտությունում, և՛ հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳն մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։
comment.count (0)