hetq.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայցեր է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելի և այդ կուսակցության ներկայացուցիչ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ՝ իր հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար: A Haber հեռուստաընկերությունը, հղում անելով Էրդողանի փաստաբան Ահմեթ Օզելին, հայտնել է, որ որպես բարոյական փոխհատուցում՝ Էրդողանը նրանցից յուրաքանչյուրից պահանջել է 1 միլիոն թուրքական լիրա (մոտ 29 հազար ԱՄՆ դոլար)։
Դատական հայցերի առիթ են դարձել հոկտեմբերի 31-ին Ստամբուլում Էրդողանի հասցեին ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունները՝ կապված Էսենյուրթի շրջանային ղեկավար Ահմեթ Օզերի ձերբակալության հետ, որը մեղադրվում է ահաբեկչական գործունեության մեջ:
Վերջինս Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է։ Sözcü-ի փոխանցմամբ՝ Օզելը Էրդողանին անվանել էր բռնապետ, իսկ Ստամբուլի քաղաքապետը հայտարարել էր, որ նման քայլերով իշխանությունները «մութ նպատակներ են հետապնդում»։
Մեկնաբանելով Էրդողանի որոշումը՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ այլ բան չէր էլ սպասում։ «Ակնհայտ է, որ իմ խոսքերն առաջացրել են նրա դժգոհությունը»,- Օզելի հայտարարությունը մեջբերել է հեռուստաընկերությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)