Սրբուհի Գալյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը ՀՀ վարչապետի առաջարկությամբ:
Նշենք, որ Սրբուհի Գալյանը զբաղեցնում էր Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։ Նա համակարգում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը։
Գրիգոր Մինասյանը արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 1-ին: Չնայած ՔՊ կուսակցականների հայտարարություններին, որ նախարարը պետք է քաղաքական թիմից լինի, մեկ ամիս շարունակ կուսակցության վարչությունը չի կարողացել ընտրել նախարարի թեկնածուի: Առաջադրված են եղել պատգամավորներ Արփի Դավոյանի, Արմեն Խաչատրյանի, ըստ մամուլի՝ նաև այլ պատգամավորիներ թեկնածություններ:
comment.count (0)