news.am: ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ին նիստում հավանություն տվեց Հայաստանի և Մոնղոլիայի կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում փոփոխությունների առաջարկությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս հմաձայնագիրը ուժի մեջ է մտել 2019թ.հունիսի 2-ին:
Մոնղոլական կողմից առաջարկ է ստացվել լրացումներ կատարել վերոհիշյալ համաձայնագրի մեջ՝ մուտքի արտոնագրի պահանջից ազատելով նաև սովորական անձնագիր ունեցող անձանց: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ներկա պահին Մոնղոլիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը մեծ չէ և սովորական անձնագրերով անձանց համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու շուրջ փոփոխություններ ենթադրող Արձանագրության կնքումը կարող է որոշակի խթան հանդիսանալ երկկողմ զբոսաշրջային փոխանակումների ընդլայնման համար, ինչպես նաև որոշակիորեն նպաստել երկկողմ գործարար կապերի զարգացմանը:
Արձանագրության նպատակն է՝ յուրաքանչյուր Կողմի պետության՝ սովորական վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, ելքի, տարանցման և կացության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից 30 օրը չգերազանցող ժամկետով:
comment.count (0)