Խամենեի․ «Աշխարհը կտեսնի Իսրայելի պարտությունը» |azatutyun.am|

azatutyun.am: «Աշխարհը կտեսնի Իսրայելի պարտությունը», – այսօր Թեհրանում հնչեցրած ելույթում հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ընդգծելով, որ չնայած ծանր կորուստներին՝ «Հեզբոլա» շարժումը շարունակում է դիմադրություն ցուցաբերել իսրայելական բանակին։

«Հեզբոլա»-ն ուժեղ է և այն շարունակում է կռվել։ Այո, այդ կազմակերպության մի շարք հայտնի գործիչներ, ինչպես, օրինակ, Հասան Նասրալլան և Հաշեմ Սաֆիադինը, այսօր մեզ հետ չեն, բայց կազմակերպությունը շարունակում է գործել», – նշել է Խամենեին՝ համոզմունք հայտնելով, որ «կգա մի օր երբ աշխարհը կտեսնի, թե ինչպես է սիոնիստական կազմավորումը պարտվում այդ մարտիկներին»։

«Հեզբոլա»-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված ԱՄՆ-ի կողմից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև