ՀՖՖ-ն կոչով դիմել է երկրպագուներին
14:58 - 11 նոյեմբերի, 2024

ՀՖՖ-ն կոչով դիմել է երկրպագուներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչով դիմել է երկրպագուներին։

«Հարգելի երկրպագուներ, առջևում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներն են: Նոյեմբերի 14-ին մեր ընտրանին կհյուրընկալի Ֆարերյան կղզիների հավաքականին, նոյեմբերի 17-ին մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմի հետ:

Չկա ավելի կարևոր բան, քան ազգային հավաքականը: Կոչ ենք անում բոլոր երկրպագուներին գալ մարզադաշտ և, ինչպես միշտ, աջակցել Հայաստանի ազգային հավաքականին Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ տնային խաղում:

Ինչ վերաբերում է երկրպագուական շարժումների՝ տոմսերի վերաբերյալ հայտարարությանը, ապա պետք է նշել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նրանց հանդեպ չկա որևէ խոչընդոտ տոմսերի ձեռքբերման հարցում: Նրանց համար նախատեսված տոմսերը, ինչպես միշտ, ամրագրված են տոմսերի վաճառքի օնլայն հարթակում և հասանելի կլինեն այսօր՝ սկսած 15:00-ից:

Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ այս թեմայի շուրջ ցանկացած տեսակի շահարկումներից»,- նշված է ՀՖՖ հայտարարության մեջ։

Հայաստանի հավաքականը  սկսել է մարզական հավաքը և պատրաստվում է Ազգերի լիգայի խաղարության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին հանդիպումներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել