ՔՊ-ն մերժեց ընդունել ռազմագերիներին ազատելու մասին ընդդիմության հայտարարության նախագիծը
 |azatutyun.am|
15:45 - 12 նոյեմբերի, 2024

ՔՊ-ն մերժեց ընդունել ռազմագերիներին ազատելու մասին ընդդիմության հայտարարության նախագիծը |azatutyun.am|

azatutyun.am: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր մերժեց ընդունել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը։

Նախագծով Հայաստանի խորհրդարանի անունից կոչ էր արվում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման համար։

Ընդդիմության հայտարարության նախագիծը չընդունվեց 30 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Հայտարարության նախագիծը նաև հորդորում էր Հայաստանի կառավարությանը ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս բոլոր հայ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդեց՝ Հայաստանի կառավարությունն ամեն օր է զբաղվում հայ գերիներին վերադարձնելու հարցով, ու քանի որ ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը չի լուծում այդ խնդիրը, և իրենք չեն կարող սխալ գործիքներով խնդրին ճիշտ լուծում տալ, հետևաբար իշխող խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել