Ծեծկռտուք չի եղել, հրմշտոց է եղել. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի եւ Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին
 |news.am|
11:10 - 15 նոյեմբերի, 2024

Ծեծկռտուք չի եղել, հրմշտոց է եղել. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի եւ Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին |news.am|

news.am: Մեծ միջադեպ չի եղել, ոչ էլ ծեծկռտուք: Աշխատանքային ժամ էլ չի եղել, այսինքն մինչև շենք մտնելը ինչ-որ խոսակցություն է եղել: Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին ԱԺ-ում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` անդրադառնալով տարածված լուրերին այն մասին, որ երեկ «Երևան ՋԷԿ»-ի տարածքում վիճաբանություն է եղել ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի և Տիգրան Ավինյանի աներոջ` Արթուր Պահլավունու միջև:

Նշենք, որ Սարգիս Հովհաննիսյանը «Երևան ՋԷԿ»-ի նորանշանակ փոխտնօրենն է, իսկ Արթուր Պահլավունին անվտանգության պետը:

«Որոշ միջադեպ եղել է, ինչի համար ես շատ ցավում եմ, ափսոսում եմ, բայց նաև անհասկանալի է ինձ համար, քանի որ գործընկերները, յուրաքանչյուրը պետք է փորձի աշխատանքային միջավայրում կամ դրանից դուրս այնպիսի վարք դրսևորել, որպեսզի նման միջադեպ տեղի չունենա: Ես վիդեոներն էլ եմ տեսել, ինչ-որ հարցի շուրջ` ընդ որում հարցի, որը «ՋԷԿ»-ին չի առնչվում, եղել է խոսակցություն, որոշակի հրմշտոց, ընդամենը այդքանը»,-հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել