Հունաստանում ՀՀ դեսպանը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցությունը
21:56 - 16 նոյեմբերի, 2024

Հունաստանում ՀՀ դեսպանը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցությունը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Խուպիսի հետ։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը, ինչպես նաև քննարկել հետագա զարգացման հեռանկարները։

Հանդիպմանը քննարկվել են նաև Արևելյան Միջերկրական ծովի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իրավիճակը։

ՀՀ դեսպանը գեներալ Դ․ Խուպիսին է ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առկա իրավիճակը և Հայաստանի Հանրապետության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել