Մխիթար Հայրապետյանն ու Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին:
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին»,- ասված է հիմնադրամի տարածած հայտարարությունում։
Հիմնադրամից հայտնում են նաև, որ «Իմ քայլի» հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
comment.count (0)