1lurer.am: Աբխազիայի հանրապետության խորհրդարանը արտահերթ նիստում ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը: Որոշումն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ։ Նախագահի հրաժարականի որոշմանը կողմ է քվեարկել 28 պատգամավոր, դեմ՝ մեկը: Երկու քվեաթերթիկ փչացրել են:
Փոխնախագահ Բադրա Գունբան դարձել է երկրի ղեկավարի պաշտոնակատար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահը բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հրաժարական ներկայացնել: Արդեն մի քանի օր է՝ Աբխազիայում չեն դադարում բողոքի ցույցերը: Ընդդիմադիրները դեմ են արտահայտվել ինքնահռչակ հանրապետության տարածքում ռուսական իրավաբանական անձանց կողմից ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագրի վավերացմանը։ Ըստ ընդդիմության՝ այդ նախաձեռնությունը վնասում է Աբխազիայի տնտեսական ինքնիշխանությունը։ Ընդդիմության ներկայացուցիչները նոյեմբերի 15-ին գրավել են կառավարական շենքերը Սուխումում՝ պահանջելով նախագահ Բժանիայի և կառավարության հրաժարականը:
comment.count (0)