Որոշում կայացրել եմ` վարչապետի խնդրանքի հետ կապված. Հովիկ Աղազարյան
 |tert.am|
11:55 - 23 նոյեմբերի, 2024

Որոշում կայացրել եմ` վարչապետի խնդրանքի հետ կապված. Հովիկ Աղազարյան |tert.am|

tert.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ ի պատասխան հարցի, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Աղազարյանին ևս խնդրել է մանդատը վայր դնել, դեռ շարունակելո՞ւ է պայքարել:

«Ես որոշում կայացրել եմ, սակայն այն կհրապարակեմ երկուշաբթի օրը` ժամը 18:00-ին»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ երեկ Հանրայինի եթերում Փաշինյանը հայտարարել էր, որ խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին՝ մանդատները վայր դնել:

Նարեկ Զեյնալյանն արդեն իսկ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, ԱԺ նախագահը հայտարարություն էր տարածել Զեյնալյանի՝ մանդատը վայր դնելու դիմումի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել