Հրաձգություն Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ
 |azatutyun.am|
15:54 - 24 նոյեմբերի, 2024

Հրաձգություն Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ |azatutyun.am|

azatutyun.am:  Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անհայտ անձը կրակ է բացել Իսրայելի դեսպանատան մոտ։ Նա վիրավորել է երեք ոստիկանի, որից հետո սպանվել է ոստիկանների կողմից։

Իրավապահ մարմինները փնտրում են հանցագործության հնարավոր հանցակիցների։ Տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, շրջափակված է։ Իշխանությունները մոտակա շրջանների բնակիչներին խորհուրդ են տվել մնալ տանը մինչև ոստիկանական գործողությունների ավարտը:

Reuters-ի փոխանցմամբ՝ դեսպանատան առջև հաճախ են ցույցեր տեղի ունենում ընդդեմ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների և ընդհանրապես Իսրայելի դեմ։

Հորդանանի թագավորությունը խաղաղ հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ։ Միևնույն ժամանակ այստեղ բնակվում են բազմաթիվ պաղեստինցիներ, որոնց նախնիները հեռացել են Իսրայել պետության ձևավորումից հետո, նրանցից ոմանք կողմ չեն Հորդանանի և Իսրայելի միջև կնքված խաղաղության պայմանագրին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել