factor.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ Թուրքիա է այցելել։ Անկարայում նրան ընդունել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաորդում է TRT Haber-ը։
Հաղորդվում է, որ Էրդողանի և Ռյուտեի հանդիպման ժամանակ ակնկալվում է քննարկել ռուս-ուկրաինական պատերազմի ներկա իրավիճակը։ Հանդիպման շրջանակում օրակարգում կլինի նաև Թուրքիայի միջնորդական դերը ռուս-ուկրաինական պատերազմում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև պաշտպանական գնումների խոչընդոտների վերացումը: Բացի այդ, առաջնային թեմաներից են լինելու ահաբեկչության դեմ պայքարի քայլերը և Թուրքիայի ակնկալիքները։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)