Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը ինքնակամ ներկայացել են դատարան
10:33 - 28 նոյեմբերի, 2024

Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը ինքնակամ ներկայացել են դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը ինքնակամ ներկայացել են դատարան: 

Դատարանում նաև ոստիկաններ կան:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 15-ին չէին ներկայացել Մարտի 1-ի գործով դատական նիստին։ Պաշտպանների խոսքով` պատճառն այն էր, որ նրանք պարզաբանում չեն ստացել, թե ինչ հոդվածով են մեղադրվում։

Հակակոռուպցիոն դատարանը որոշում էր կայացրել բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ հաջորդ դատական նիստում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել