azatutyun.am: Իսրայելական բանակը հայտնել է, որ հինգշաբթի օրը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի՝ հեռահար հրթիռների պահեստին, ինչպես նաև հարավային գոտի ժամանած «կասկածելի» մեքենաների՝ դրանք որակելով «Հեզբոլլահ»-ի կողմից հրադադարի խախտումներ, փոխանցում է Reuters-ը։
«Հեզբոլլահ»-ի պատգամավոր Հասան Ֆադլալլան, իր հերթին, մեղադրել է Իսրայելին համաձայնագիրը խախտելու մեջ՝ նշելով՝ Թել Ավիվը հարձակվում է իրենց գյուղեր վերադարձողների վրա։
Ավելի ուշ լիբանանյան բանակը մեղադրեց Իսրայելին չորեքշաբթի և հինգշաբթի օրերին հրադադարը բազմիցս խախտելու համար։
Reuters-ը գրում է, թե այս փոխադարձ մեղադրանքները հրադադարի փխրուն լինելու մասին են վկայում։
Իսրայելի և «Համաս»-ի միջը հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի միջնորդությամբ։ Այն նախատեսում է 60 օրով հրադադարի հաստատում, այդ ընթացքում «Հեզբոլլահ»-ն պետք է դադարեցնի Լիբանանի հարավում իր ռազմական ներկայությունը, իսրայելական ուժերն էլ պետք է դուրս գան երկրից:
comment.count (0)