civilnet.am: Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Յագուբ Էյուբովը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Հանիպումը կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստի շրջանակներում:
Ըստ լրատվամիջոցի՝ նիստից հետո Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները ոտքի վրա ավելի քան 10 րոպե զրուցել են։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին հանդիպման փաստը՝ առանց մանրամասներ հայտնելու։
comment.count (0)