1lurer.am: ԱՄՆ Պետքարտուղարությունը հիասթափություն է հայտնում, որ Ադրբեջանը թերացել է COP29-ի շրջանակում ամերիկյան օրենսդիրների անվտանգության ապահովման հարցում։ «Լուրերի» թղթակցի հարցմանն ի պատասխան՝ պետքարտուղարության խոսնակը նշել է.
«Միջազգային միջոցառումներ հյուրընկալող բոլոր կառավարություններից ակնկալվում է, որ լրջորեն վերաբերվեն իրենց երկիր այցելողների պահպանության հարցերին»:
«Պետքարտուղարությունը չի տրամադրում հավելյալ տեղեկություն Ադրբեջանի հետ դիվանագիտական երկխոսության մասին»,- նշված է հայտարարության տեսքտում։
Համաժողովին մասնակցած կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը և Էդ Մարկին հայտարարել են, որ Բաքվում միջազգային խորհրդաժողովը դիտարկվում էր որպես խաղաղությանը նպաստելու հնարավորություն, սակայն հիասթափությունը չուշացավ։
Ֆրենկ Փալոն (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ (Նյու Ջերսի)) - Կարծում եմ՝ անակնկալ էր նաև Պետքարտուղարության համար, որ իրավիճակը սրվեց այդքան արագ։ Բանը հասավ նրան, որ խորհրդաժողովի ընթացքում նախագահ Ալիևը սկսեց հարձակողական ձևով խոսել Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին, ինչի հետևանքով այդ երկրները չմասնակցեցին COP29-ին։ Համաժողովից առաջ նրանք ավելի էին ուժեղացրել մարդու իրավունքների նկատմամբ ճնշումները և մեծ թվով անձանց էին ձերբակալել։ Դա ճիշտ հակառակն էր, ինչ սպասվում էր:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)