Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում չկա լեգիտիմ խորհրդարան, որը կընտրի նոր նախագահ, ուստի ինքը կմնա նախագահի պաշտոնում։
Նշենք, որ Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին, իսկ նախագահական ընտրությունների օր է նշանակվել դեկտեմբերի 14-ը։
«Ես լինելու եմ այս քաղաքական գործընթացի ղեկին, մնալու եմ որպես ձեր նախագահ։ Չկա լեգիտիմ խորհրդարան, ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող ընտրել նոր նախագահ, չի կարող լինել երդմնակալություն, և իմ մանդատը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի լինի օրինական ընտրված խորհրդարան, որը լեգիտիմ կերպով կընտրի ինձ փոխարինողին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ չի ճանաչում երկրում կայացած ընտրությունների արդյունքները: Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել էր «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը։
comment.count (0)