Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը։ Այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Աղազարյանի խոսքով՝ իր կյանքի ծանրագույն որոշման համար՝ ի թիվս այլ հիմնավորումների, որոնք կարող են սուբյեկտիվ լինել, հիմք են հանդիսացել երկու հանգամանք։
«ԱԺ լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյանը հրապարակավ հայտարարեց, որ իրեն միջնորդել եմ որդուս որդուս մասնակցությամբ քրեական գործով, այդ միջադեպի առիթով նախաձեռնված է քրեական վարույթ,
Քրեական վարույթ է նախաձեռնվախ նաև մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված ինչ-որ գործով, որտեղ ես ներգրավված եմ որպես վկա։ Հետևաբար, եթե ես ընդունեի վարչապետի առաջարկը, և հետագայում պարզվի, որ ես մեղավորություն չունեմ, ապա հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել, և ես գնացել եմ այդ գործարքին։ Իսկ եթե վարույթներից գոնե մեկի ավարտի արդյունքում պարզվի, որ ես մեղավոր եմ, բնականաբար կզրկվեմ պատգամավորական մանդատից»,- նշել է պատգամավորը։
comment.count (0)