Մասնավորի վերջին կանգառը. Երևանի ավտոբուսային երթուղիներն ամբողջությամբ համայնքին կանցնեն |hetq.am|
10:17 - 03 դեկտեմբերի, 2024

Մասնավորի վերջին կանգառը. Երևանի ավտոբուսային երթուղիներն ամբողջությամբ համայնքին կանցնեն |hetq.am|

hetq.am: 100-դրամանոց կամ QR չունեցողների վերջին հույսը

Մինչ ամբողջությամբ անցում կկատարվի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին, Երևանում իսկական մարտեր են 100-դրամանոց մետաղադրամների համար։ 

Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 1-ից պահանջում է հասարակական տրանսպորտից օգտվելու համար պարտադիր ունենալ 100-դրամանոցներ կամ QR ուղետոմսեր։ Այս պահանջից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 2-ին, քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ արդեն հնարավոր է վճարարում կատարել բանկային ֆիզիկական քարտերով, դեռևս չի գործում հեռախոսային NFC տարբերակով վճարելու համակարգը։

Մայրաքաղաքում, սակայն, ավտոբուսներ կան, ուր դեռ գործում են «հին ու բարի» կարգերը. էս մի հատ ստացի, 500-ը ու՞մն էր, մեկը հետո կիջնի և այլն: Խոսքը «հնաբնակների»՝ քաղաքապետարանին պատկանող Higer մակնիշի և մասնավոր ընկերությունների ավտոբուսների մասին է։ 

Ի տարբերություն Higer մակնիշի մանուշակագույն ավտոբուսների, որտեղ QR ընդունող վալիդատորներ տեղադրված են՝ մասնավոր ընկերություններին ժամանակակից լուծումները չեն հասել։ Դե, 100 դրամ ընդունող արկղն էլ չկա, գումար հավաքելու տարբերակ գտնելը մնում է վարորդի ստեղծարարությանը:

Երևանում հունվարի 1-ից մասնավոր ընկերությունների ավտոբուսները երթուղի դուրս չեն գա

Մայրաքաղաքում ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն և մասնավոր 9 կազմակերպություններ։ Ըստ քաղաքապետարանի կայքում հրապարակված տվյալների՝ մասնավոր կողմից երթուղի է դուրս գալիս 114 ավտոբուս։ Սա ընդհանուրի մոտ 20%-ն է։ Հունվարի 1-ից, սակայն, այս ավտոբուսներն այլևս չեն շահագործվելու։

Երևանը գարնանը գնված 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսներին է սպասում։ Երկու ամիս առաջ քաղաքապետարանը հայտնել էր, որ սրանց շահագործմամբ հին և մաշված ավտոբուսները երթուղուց դուրս կգան, որոշ մասնավոր երթուղիներ կսպասարկվեն համայնքի կողմից: Քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ փոխարինվելու են բոլոր 9 երթուղիները, որոշ փոփոխություններ են արվելու նաև ուղեգծերում։ Ավտոբուսները շահագործվելու են միայն համայնքի կողմից։ Ստացվում է՝ միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրմամբ մասնավոր ընկերությունները դուրս են մղվելու տրանսպորտային համակարգից։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել