ՔՊ խմբակցության քարտուղարը չի բացառում, որ Հովիկ Աղազարյանը կարող է հեռացվել խմբակցությունից
12:10 - 03 դեկտեմբերի, 2024

ՔՊ խմբակցության քարտուղարը չի բացառում, որ Հովիկ Աղազարյանը կարող է հեռացվել խմբակցությունից

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի բացառում, որ Հովիկ Աղազարյանը հեռացվի խմբակցությունից:

Նա նշեց, որ Հովիկ Աղազարյանի վերաբերյալ որոշման մասին առաջիկայում կտեղեկանաք: 

«Ամեն ինչ հնարավոր է, քաղաքականությամբ ենք զբաղվում, քաղաքական համախոհությունը, քաղաքական հավատարմությունը, արժեքները և սկզբունքները մեզ համար առաջնայինն են»,- ասել է Հովհաննիսյանը armlur.am-ի հետ զրույցում:

Լրագրողի այն հարցին, թե չե՞ք բացառում Հովիկ Աղազարյանին հեռացնել խմբակցությունից, Հովհաննիսյանը պատասխանել է, որ ոչ:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլը Փաշինյանը ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյլանյանին եւ Հովիկ Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել։ Զեյլանյանը հետեւեց վարչապետի հորդորին, մինչդեռ Հոկիվ Աղազարյանը նախ հայտնեց՝ Մոսկվայից հեռախոսազանգ է ստացել իր մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա Աղազարյանից, եթե արձագանքի վարչապետի խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Իսկ ավելի ուշ «խոր ափսոսանքով նշեց, որ ստիպված է մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել