«Մշակույթի պաշտպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է». «Գոյ» թատրոնի հայտարարությունը
14:30 - 06 դեկտեմբերի, 2024

«Մշակույթի պաշտպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է». «Գոյ» թատրոնի հայտարարությունը

«Գոյ» թատրոնը կանգնած է ոչնչացման վտանգի առաջ: Այս մասին հայտարարություն է տարածել թատրոնը:

«Թատրոնը տարիներ շարունակ եղել է լաբորատոր - փորձարարական արվեստի կարևոր կենտրոն՝ դառնալով բազմաթիվ դերասանների, ռեժիսորների և այլ ստեղծագործողների համար ինքնարտահայտման հարթակ:

Մենք չենք կարող թույլ տալ կորցնել այս արժեքավոր մշակութային օջախը: Ձեր աջակցությունը կարող է փոխել իրավիճակը:

Մշակույթի պաշտպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է»,- ասված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել