Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է աղետից տուժած Վանաձոր, Սպիտակ և Գյումրի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Վանաձոր, Սպիտակ և Գյումրի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։
Երկրի ղեկավարը Վանաձոր և Սպիտակ քաղաքներում ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի: Վարչապետը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով