hetq.am: Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ դիմում է ներկայացրել վարչական դատարան: Ոստիկանության պետը վիճարկում է հանձնաժողովի՝ 2024թ. հոկտեմբերի 21-ին կայացրած եզրակացությունը, որով արձանագրվել է վարքագծի կանոնի խախտում՝ իր կողմից թույլ տրված «լակոտ» արտահայտության համար: Արամ Հովհաննիսյանը պահանջում է «լակոտ» արտահայտությունը վիրավորական արտահայտություն չորակել և արձանագրել վարքագծի կանոնների խախտման բացակայությունը:
2024թ. մայիսին Բագրատ Գալստանյանի կողմից առաջնորդած բողոքի ակցիաների ժամանակ փողոցը փակողներին ոստիկանության պետն անվանել է «լակոտ»: Նա այլ արտահայտություններ ևս հնչեցրել է անհնազանդության ակցիայի մասնակցած անձանց, ինչպես նաև Բագրատ Սրբազանի հասցեին, որոնք կարող են վիրավորական ընկալվել: Մամուլի հրապարակումներն ուսումնասիրելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Ա. Հովհաննիսյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու որոշում է կայացրել:
Հանձնաժողովն արձանագրել է, որ ոստիկանության պետի խոսքն ուղղված է եղել ոչ թե կոնկրետ անձի, այլ հավաքի մասնակիցներին՝ առանց հստակեցման: Սակայն, այդ վարքագիծը ևս անթույլատրելի է:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նշել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից այլոց նկատմամբ բռնության գործադրումը կամ դրա փորձը, անհամատեղելի է ժողովրդավարական հասարակության հիմնասյուն հանդիսացող՝ իրավունքի գերակայության սկզբունքի հետ: Բացի այդ, այն լուրջ ռիսկեր է պարունակում հանրային իշխանության հեղինակությանը վնասելու տեսանկյունից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)