Լուկաշենկոն պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածու
 |tert.am|
15:04 - 23 դեկտեմբերի, 2024

Լուկաշենկոն պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածու |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի հունվարի 26-ին։

Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, որոշումն ընդունվել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում։

Լուկաշենկոն Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահն է. նա ղեկավարում է 1994 թվականից մինչև հիմա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել