news.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը հաստատել է 2025 ֆինանսական տարվա (մեկնարկել է հոկտեմբերի 1-ին) երկրի պաշտպանության բյուջեն՝ 895 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
1800 էջի վրա կազմված փաստաթուղթը նախատեսում է միջոցների հատկացում հետախուզության, Պենտագոնի պլանների, ինչպես նաև էներգետիկայի նախարարության նախագծերի ծրագրերի իրականացման համար։
Բացի այդ՝ Բայդենի ստորագրած ակտը պարունակում է արգելք հանածո վառելիքի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության և տեղեկատվության փոխանակման՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման մասին պայմանագրի (START) համաձայնագրով։ Բացառություն կարող է լինել, եթե պաշտպանության նախարարը կամ պետքարտուղարը ծանուցեն օրենսդիրներին, որ Ռուսաստանը տրամադրել է նմանատիպ տեղեկություն:
Փաստաթուղթը պարտավորեցնում է հետախուզությանը գնահատել «ԱՄՆ անվտանգության ռիսկերը Ուկրաինային զենքի մատակարարման դադարեցման և ռուսական հատուկ գործողության հաջող ավարտի դեպքում»: Հետախուզությանը հանձնարարվել է վերլուծել Ուկրաինայի Զինված ուժերի մարտունակությունը պահպանելու հնարավորությունները ինչպես ռազմական և տնտեսական աջակցության շարունակման և դադարեցման, այնպես էլ հեռահար զենքերով խորը հարվածներ հասցնելու որոշման համաձայնությամբ կամ չեղարկումով:
comment.count (0)