Սիրիայում Սուրբ Ծննդյան տոնածառ այրելուց հետո քրիստոնյաների իրավունքների համար ցույց է սկսվել |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր առավոտյան Սիրիայում հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել՝ պահանջելով պաշտպանել քրիստոնյաների իրավունքները։ Ցույցը բռնկվել է, երբ սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես են դիմակավորված զինյալները այրում Սուրբ Ծննդյան տոնածառը Համա քաղաքի մերձակայքում։

«Մենք պահանջում ենք պաշտպանել քրիստոնյաների իրավունքները»,- վանկարկել են ցուցարարները։

«Եթե մեզ թույլ չեն տալու ապրել ըստ մեր հավատքի, ուրեմն այստեղ անելիք չունենք»,- «Ֆրանսպրես»-ին ասել է նրանցից մեկը։

Բաշար ալ ասադի վարչակազմի տապալումից հետո երկրում իշխանության եկած (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված) «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը հայտարարել է, թե միջադեպը հրահրել են օտարերկրացի զինյալները`խոստանալով նրանց պատասխանատվության ենթարկել։

Ավելի վաղ զինված խմբավորումը խոստացել էր պաշտպանել Սիրայի բոլոր փոքրամասնությունների իրավունքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն