ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունը Սիրիայում |armenpress.am|
11:03 - 25 դեկտեմբերի, 2024

ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունը Սիրիայում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Սիրիայում տիրող իրադրությունը: Այս մասին հաղորդում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Օսթինը և Գյուլերը «քննարկել են ավելի ապահով և կայուն Սիրիա ունենալու համար պայմաններ ստեղծելու կարևորությունը»:

«Նախարար Օսթինն ընդգծել է, որ սերտ և մշտական համակարգումը վճռական նշանակություն ունի «Իսլամական պետության» դեմ պայքարի առաքելության հաջողությունը պահպանելու համար», - գրված է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել էին երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել էին Դամասկոս և պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ ապաստան է ստացել Մոսկվայում։ Սիրիայում ստեղծվել է անցումային կառավարություն, որը ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը. նա գլխավորում էր, այսպես կոչված, Փրկության կառավարությունն Իդլիբի նահանգում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել